Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրյուդոն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը

10:10, ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
Թրյուդոն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը: Այս մասին հայտնել Է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։
     «Վարչապետ Թրյուդոն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ վերջին ահաբեկչական հարձակումների և բռնությունների կապակցությամբ։ Առաջնորդները համաձայնել են արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորության, ինչպես նաև ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին հավատարիմ մնալու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
     Առաջնորդները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակը և ընդգծել հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը:

6975 | 0
Facebook