Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում հետաքրքիր լուրեր են սպասվում ռազմաճակատից». Պեգով

21:30, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
«Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում հետաքրքիր լուրեր են սպասվում ռազմաճակատից». Պեգով

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից: «Նախագահ Արայիկ Հարությունյանը պատմել է, որ նախորդ պատերազմից հայտնի հրամանատարների որդիներն այսօր իրենց հայրերի նման ոչ միայն կռվում են ռազմաճակատում, այլև իրական սխրանքներ գործում: Մարտունիի մոտ նախօրեին կասեցվել է տանկերով խոշոր առաջխաղացում: Բացի այդ, Արայիկ Հարությունյանը ակնարկեց, որ առաջիկայում բոլորիս շատ հետաքրքիր լուրեր են սպասվում ռազմաճակատից: Դե իսկ հարցին, թե ինչու է նա իր կյանքը վտանգում՝ պարբերաբար այցելելով առաջնագիծ, նախագահը այդպես էլ չպատասխանեց, կարծես դա շատ բնական մի բան է և հակառակը չի էլ կարող լինել: Հպարտ եմ մեր ծանոթությամբ»,- գրել է Սեմյոն Պեգովը:

«Արայիկ Հարությունյանն ակնարկեց, որ առաջիկայում հետաքրքիր լուրեր են սպասվում ռազմաճակատից». Պեգով
13925 | 0
Facebook