Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տան մոտ կատարված հարձակման հետևանքով 4 մարդ Է տուժել

20:25, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
Սպիտակ տան մոտ կատարված հարձակման հետևանքով 4 մարդ Է տուժել

Վաշինգթոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, դանակով զինված անհայտ անձանց հարձակման հետևանքով 3 տղամարդ և մի կին է վիրավորվել, հայտնում Է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
     Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
     Ոստիկանությունը փնտրում է 3 կասկածյալների, որոնք, ենթադրաբար, կարող են լինել ծայրահեղ աջ խմբավորման անդամներ, որն աջակցում է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին:
     NBC-ն ընդգծում է, որ իշխանությունները դեռ չգիտեն, թե արդյո՞ք հարձակումը կապված է ընտրությունների հետ:

6271 | 0
Facebook