Խնդրում ենք սպասել...

Համացանց

Բերձոր քաղաքից հարավ-արևելք թշնամին նախաձեռնել է 2 հարձակում, և կորցնելով 5 տանկ, 5 ՀՄՄ՝ հետ է շպրտվել․ ԱՀ ՊԲ

14:20, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
Բերձոր քաղաքից հարավ-արևելք թշնամին նախաձեռնել է 2 հարձակում, և կորցնելով 5 տանկ, 5 ՀՄՄ՝ հետ է շպրտվել․ ԱՀ ՊԲ

Պաշտպանության բանակը հայտնում է. «Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը:

ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:

Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը»:

6192 | 0
Facebook