Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել. «Ժողովուրդ»

08:15, ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 9.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առևտրի շրջանառությունը՝ 5.2 տոկոսով:

Նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտի օգոստոս-սեպտեմբեր ամիսների վերաբերյալ ցուցանիշները Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել, բայց ներկայացված են այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները. մեկ տարվա ընթացքում արձանագրվել է աճ 0.5 տոկոսի չափով: Հայաստանի վիճակագրական կոմիտեն գնանկում է արձանագրել սպառողական շուկայում 0.2 տոկոսի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացել է նաև, որ արտահանման ու ներմուծման ծավալներն են մեկ ամսվա ընթացքում զգալի աճել. ՎԿ տվյալներով՝ արտահանման աճը կազմել է 8.7, ներմուծմանը՝ 2.7 տոկոս:

Մանրամասները` թերթի համարում:

7248 | 0
Facebook