Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«17 զինծառայող գտնվում է Ադրբեջանում, ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են». Ռ Վարդանյան

14:05, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
«17 զինծառայող գտնվում է Ադրբեջանում, ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են». Ռ Վարդանյան

«Այս պահի դրությամբ ունենք 17 հայ զինծառայող Ադրբեջանում։ Եվս երկուսի մասով տվյալները ճշտվում են։ Աշխատում ենք ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ՝ տվյալ անձանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու համար, որոնք վերաբերում են բժշկական օգնություն ցուցաբերելուն և չխոշտանգելուն»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

8536 | 0
Facebook