Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադան 350000 ԱՄՆ դոլար կհատկացնի Արցախին մարդասիրական նպատակներով

19:15, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
Կանադան 350000 ԱՄՆ դոլար կհատկացնի Արցախին մարդասիրական նպատակներով

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արտաքին ուժերին կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելուց: Նա նաև նշել է, որ կանոնավոր կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Կանադան շարունակում է կոչ անել հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական ջանքերի համար ներդնում է 350 հազար դոլար:

Շամպայնը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել:

4597 | 0
Facebook