Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կյանքից հեռացել է ՀՊՏՀ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը

11:15, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
Կյանքից հեռացել է ՀՊՏՀ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը

Մահացել է ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ալբերտի Սարգսյանը:

Նա ամբիոնը ղեկավարում էր 2011 թվականից: ՀՊՏՀ-ում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: 2006-2011թթ. Վարդան Սարգսյանը ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էր: Գիտնական-հետազոտողի հետաքրքրության շրջանակում էին տեղեկատվական տեխնոլոգիաները, ցանցային տնտեսությունը, տնտեսության մաթեմատիկական մոդելավորումը, ռեսուրսների օպտիմալ կառավարումը: Ամերիկյան տնտեսագետների միության անդամ էր, հեղինակ է 7 տասնյակից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ և գիտական հոդվածներ: Հետազոտել է ՀՀ ցանցային տնտեսությունը, տեխնոլոգիական ներուժի զարգացման խնդիրները, գնահատել է գիտության և կրթության ազդեցությունը ՀՀ ՀՆԱ աճի տեմպի վրա, ՀՀ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները և տնտեսական ինֆորմատիկայի ու տեղեկատվական համակարգերի այլ ասպեկտներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

4221 | 0
Facebook