Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բայց պատերազմն այդպիսով չի ավարտվելու». Արման Մելիքյան

02:20, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«Բայց պատերազմն այդպիսով չի ավարտվելու». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կրկին կարևորի մասին: Հավանաբար այժմ, ճակատում հայկական բանակի կողմից վարվող մարտերին զուգահեռ ծավալվող տարատեսակ դիվանագիտական շփումները միտված են նախևառաջ հրադադար հաստատելու և այն տևական ժամանակ պահպանելու խնդրի լուծմանը: Ամենայն հավանականությամբ, եթե հրադադարը հաստատվի, ապա կողմերի զինված ուժերի միջև շփման գիծը կմնա այնտեղ, ուր փաստացի կլինի հրադադարի համար սահմանված ժամին: Այսինքն, այդպիսով կողմերի համար կարող են լինել տարածքային կորուստներ, որոնք կհաստատվեն հրադադարի մասին համաձայնությամբ: Բայց պատերազմն այդպիսով չի ավարտվելու, անգամ եթե հրադադարը տևական ժամանակ պահպանվի: Դա պարտավոր ենք գիտակցել հիմիկվանից ու անելիք-չանելիքները կարգին ծանրութեթև անել»:

6871 | 1
Facebook