Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարտունիում վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել

15:05, երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.
Մարտունիում վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքազգացողությունը՝ հրաշալի. այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
     «Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաև վերջույթներում։
     Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար»,- գրել է Գ. Դերձյանը:

2583 | 0
Facebook