Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել Մոսկվա մեկնել բանակցությունների համար

19:40, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել Մոսկվա մեկնել բանակցությունների համար

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ռուսական ТАСС գործակալությանը հարցազրույցներ են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկուսն էլ զրույցի ընթացքում պատրաստակամություն են հայտնել Մոսկվայում մասնակցել բանակցությունների: «Մենք միշտ պատրաստ ենք Մոսկվայում կամ մեկ այլ վայրում հանդիպել, որպեսզի վերջ դնենք հակամարտությանը և գտնենք կարգավորման ուղիներ»,- ասել է Ալիևը:

«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել: Եվ, իմիջիայլոց, եթե մյուս կողմը պատրաստակամություն չի հայտնում, մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ մեր ազգի իրավունքների համար, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար», - ասել է Փաշինյանը:

9660 | 1
Facebook