Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիերն այլանդակվում են, գերիները՝ գնդակահարվում». հայկական կողմը կրկին դիմել է ՄԻԵԴ

15:35, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
«Դիերն այլանդակվում են, գերիները՝ գնդակահարվում». հայկական կողմը կրկին դիմել է ՄԻԵԴ

«Երեկ կրկին դիմել ենք ՄԻԵԴ՝ հաշվի առնելով վերջին շաբաթվա զարգացումները՝ կապված տարբեր տեսանյութերի հետ, որոնցում հստակ երևում են ռազմագերիների կամայական գնդակահարություններ, դիակների նկատմամբ վատ վերաբերմունք, այլանդակումներ, գլխատումներ և այլ դրվագներ։ Սրանք սարսափելի են և անընդունելի՝ մարդասիրական ու մարդու իրավունքի տեսանկյունից։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դիմել ենք ՄԻԵԴ՝ կիրառված միջանկյալ միջոցի շրջանակներն ընդլայնելու խնդրանքով, որ ոչ միայն քաղաքացիական բնակչության և բնակավայրերի թիրախավորմանը վերաբերի, այլև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված ցանկացած անձի, այդ թվում՝ ռազմագերու և քաղաքացիական բնակչի անվտանգության ապահովմանը»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
     «Առաջիկա օրերին ակնկալում ենք դատարանի պատասխանը»,- հավելեց նա՝ հույս հայտնելով, որ ՄԻԵԴ-ը կրկին դրական պատասխան կտա։

9574 | 0
Facebook