Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առնվազն 2 կատաղի գրոհներից հետո մեզ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին». Արծրուն Հովհաննիսյան

22:10, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Առնվազն 2 կատաղի գրոհներից հետո մեզ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին». Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդային հարձակման այլ միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել է լայնածավալ հարձակման»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումների, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:

«Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը: Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես՝ հարավային ուղղությամբ»,- ասաց նա:

5993 | 0
Facebook