Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աշխարհի հայությունը պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ». Նիկոլ Փաշինյան

08:55, կիրակի, 11 հոկտեմբերի, 2020 թ.
«Աշխարհի հայությունը պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
     Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։
     Եւ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»։

13284 | 0
Facebook