Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հետո խոսել խաղաղ գործընթացի մասին». Զոհրաբ Մնացականյան

09:05, շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ.
«Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հետո խոսել խաղաղ գործընթացի մասին». Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից: «Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- «Լուրեր»-ի եթերում ասել է Մնացականյանը:

Նախարարը հավելել է, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, որևէ դերակատարություն չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

7913 | 0
Facebook