Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մակրոնը հայտարարել է, որ բանակցությունների շուրջ աշխատանքները կսկսվեն ուրբաթ երեկոյից

00:30, շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
Մակրոնը հայտարարել է, որ բանակցությունների շուրջ աշխատանքները կսկսվեն ուրբաթ երեկոյից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արցախում տիրող իրավիճակի մասին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա նշել է, որ Մինսկի խմբի բանակցությունների վերսկսման նոր մեթոդ է առաջարկել։
     Մակրոնի փոխանցմամբ՝ աշխատանքները կսկսվեն արդեն ուրբաթ երեկոյան, քանի որ նա՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, ավելացնում է իր՝ որպես միջնորդի ջանքերը։
     Նա նաև վերահաստատել է հրադարարի մասին իր կոչը։

16050 | 0
Facebook