Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովն ու Զարիֆը քննարկել են արցախյան հակամարտության գոտի բերված սիրիացի և լիբիացի զինյալների հարցը

23:50, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
Լավրովն ու Զարիֆը քննարկել են արցախյան հակամարտության գոտի բերված սիրիացի և լիբիացի զինյալների հարցը

Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ արտգործնախարար Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի միջև։

Մանրամասն քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Երկու կողմն էլ լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև՝ Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և լարվածությունը լիցքաթափել, ինչպես նաև կանխել սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը:
     Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով:

6875 | 0
Facebook