Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հակառակորդի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն». Ս. Օհանյան

22:50, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
«Հակառակորդի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն». Ս. Օհանյան

«Հակառակորդի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն, հետո պարտադրանքի լեզվով խոսել Արցախի և ՀՀ ղեկավարության հետ հետ»,- այս մասին հայտարարել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրավիրած ասուլիսի ժամանակ:

«Ըստ էության, նրանք հերթական անգամ խախտել են մեր պայմանավորվածություներն՝ ուժի չկիրառման հարցում: Այնուհետև, հանդիպելով ՊԲ հմուտ գործողություններով պայմանավորված դիմադրությանը, ստանալով հսկայական ծավալի խոցումներ՝ չեն կարողացել իրենց նպատակներին հասնել: Այդ ամենը տեղի ունեցել ՊԲ-ի և՛ հրամանատարական կազմի, և՛ զինծառայողների քաջարի, հերոսական գործողությունների շնորհիվ»,- ասել է Ս. Օհանյանը:

6083 | 0
Facebook