Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում զինյալ գրոհայինների տեղակայման մասին

21:50, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
ՌԴ ԱԳՆ-ը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում զինյալ գրոհայինների տեղակայման մասին

Մոսկվան անհանգստացած է ապօրինի զինյալ խմբավորումների գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու լուրով, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը:

Հաղորդագրությունում նշվում է, որ տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան կոնֆլիկտի գոտի են նետվում ապօրինի զինյալ խմբավորումների գրոհայիններ Սիրիայից, Լիբիայից, որոնց նպատակն է անմիջական մասնակցություն դրսևորել մարտական գործողություններին:

«Մենք խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության առավել սրացման, այլև երկարաժամկետ սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:

Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել` կանխելու համար օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը հակամարտությունում և նրանց անհապաղ դուրս բերել տարածաշրջանից»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

11665 | 0
Facebook