Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միգուցե զինադադար պարտադրելու փոխարեն պարտությո՞ւն պարտադրենք թշնամուն». Հայկ Մարտիրոսյան

08:55, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
«Միգուցե զինադադար պարտադրելու փոխարեն պարտությո՞ւն պարտադրենք թշնամուն». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ միգուցե չգնա՞նք Լևոն Տեր-Պետրոսյանի հետքերով և զինադադար պարտադրելու փոխարեն պարտությո՞ւն պարտադրենք թշնամուն:

Զինադադարը դադար է երկու պատերազմների միջև:

Զինադադարը դեռևս երբեք ոչ մեկի համար հաղթանակ չի նշանակել:

Իսկ հաղթանակի և թշնամու կապիտուլիացիայի մասին այլևս չենք խոսելո՞ւ:

Զինադադա՞ր:

Իրո՞ք:

Եվ ի՞նչ կապ ունի թե այն ով է խնդրում և ով հաստատում:

Զինադադարը երաշխիք է հաջորդ պատերազմի: 1994-ից զինադադար ունեինք և մենք էինք պարտադրել: Մենք հասկանո՞ւմ ենք այդ բառի իմաստը»:

5811 | 2
Facebook