Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գաղտնի քննարկումից հետո ՄԱԿ-ը դիմել է հակամարտող կողմերին

03:05, չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Գաղտնի քննարկումից հետո ՄԱԿ-ը դիմել է հակամարտող կողմերին

ՄԱԿ անվտանգության խորհրդի 15 անդամներ փակ քննարկում անցկացնելուց հետո հայտնել են իրենց «անհանգստությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտային գոտում շփման գծում ընթացող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ» և «վճռականորեն քննադատել են ուժի կիրառումը»: Խորհրդի անդամներն աջակցում են գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցություններին:
     ՄԱԿ անվտանգության խորհուրդը չի բացառել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը։ «Եթե անհրաժեշտ լինի, մենք կխոսենք երկու դեսպանների հետ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի), որպեսզի նրանք կարողանան փոխըմբռնման գալ»,- ասվում է հաղորդագրությունում։

16508 | 0
Facebook