Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները

13:20, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
Հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները

Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների՝ հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները
7685 | 0
Facebook