Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ն չի բացառել, որ #COVID_19-ից կմահանա մինչև 2 միլիոն մարդ

22:50, շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.
ԱՀԿ-ն չի բացառել, որ #COVID_19-ից կմահանա մինչև 2 միլիոն մարդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է հավանականության մասին, որ կորոնավիրուսից մինչև երկու միլիոն մարդ կմահանա մինչև արդյունավետ պատվաստանյութը զանգվածաբար հասանելի կդառնա աշխարհում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ Առողջապահության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:

«Դա դժվար է պատկերացնել, բայց բավականին հավանական է: Մենք 9 ամսվա ընթացքում կորցրել ենք մեկ միլիոն մարդ։ Հավանաբար դեռ 9 ամիս պետք կլինի պատվաստանյութի հայտնվելու համար», - ասել է նա:

Ռայանը հայտնել է, որ այժմ խնդիրներ կան, մասնավորապես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ֆինանսավորման, արտադրության և գնահատման հարցում:

4566 | 0
Facebook