Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հույս ունենք՝ կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց». նախարար

16:30, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
«Հույս ունենք՝ կկարողանանք զերծ մնալ դպրոցները փակելուց». նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց:
     Դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում»:

4895 | 0
Facebook