«ՍԴ-ի կողմից, ինքնուրույն, առանց արտաքին ներգործության ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է, քան թե նոր կազմով նման էլեմենտների առկայությունը, որը շատ բացասական հետևանք կարող է ունենալ»,- ՍԴ մուտքի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ Խունդկարյանն իր նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա «զրո» նշանակություն ունի, եթե ուղղորդված է դրսից:
Հարցին՝ Խունդկարյանի և իշխանության միջև կապը որտե՞ղ եք տեսնում, Հ. Թովմասյանը պատասխանեց. «Ես կրկնում եմ՝ իմ տպավորությունն էդպիսին է: Հիմա դա ո՞նց բացատրեմ. մարդկանց խոսելուց, պահվածքից, վարքագծից, և այլն և այլն... ներիսց դրսից. դրան նախորդող իրավիճակներից...»:
Խունդկարյանին Ձեր տպավորությունների մասին հայտնե՞լ եք, հարցին՝ Թովմասյանն արձագանքեց. «Բնականաբար, և դուրս եմ եկել, չեմ սպասել»:
Իսկ թե ինչո՞ւ է այսօր ՍԴ եկել Թովմասյանը, պատասխանեց. «Հնարավոր է ՍԴ փոխնախագահի հարց քննարկվի, կորոշեմ՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ»: