Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ի՞նչ է սպասվում Դիանա Գալոյանին․ «Ժողովուրդ»

09:25, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ի՞նչ է սպասվում Դիանա Գալոյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գործող իշխանության ներսում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, տեսակի և արժեքների բախում է սկսվել: Մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արեւմտյան արժեքների ջատագով են, որոնք գնում են գլոբալացման, տարրալուծման ճանապարհով՝ մեր ազգային արժեքների հաշվին, մի խումբ պաշտոնյաներ էլ հակադրվում են այս ամենին: Երեկ այս ահազանգը հնչեց նաև ԿԳՄՍ նախարարության ներսից: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի մասին լուրը սպրդեց մամուլ՝ ահազանգելով ավելի լուրջ իրավիճակ, քան կարելի էր պատկերացնել: Նա նախարարության ներսում խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է, մինչ այս ով խոսում էր կրթության չափորոշիչների դեմ, համարվում էր քոչարյանական, ՀՀԿ-ական, դավադիր ուժերի ազդեցության տակ գտնվող մոլորյալ, անբարոյական և այլն: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. կրթության չափորոշիչների դեմ է արտահայտվել ներսից փոխնախարարը և մտադիր է աշխատանքից ազատման դիմում գրել՝ ի նշան բողոքի:

Նա հայտարարել է, թե իրեն վատ է զգում, որ մեր ազգային արժեքները այսպես հետևողականորեն ոչնչացվում են: Նա նաև դեմ է արտահայտվել սպորտի գործիչներին պատժելու առաջարկներին, որոնք հնչել են նախարարությունում: Այսինքն՝ առաջարկ է եղել անգամ օլիմպիական չեմպիոններին պատժել, որպեսզի որևէ դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին չկանգնեն, սակայն Թամրազյանը առարկել է՝ ասելով, որ քաղաքականությունը չպետք է խառնել սպորտին: Թեև, մյուս կողմից, հիշեցնենք, որ Գրիշա Թամրազյանը ջերմ հարաբերություններ ունի ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դիաննա Գալոյանի հետ, որին բուհի խորհուրդը ընտրել է ռեկտորի պաշտոնում, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաստատում: Բուհի դասախոսների և ուսանողների մի խումբ նույնիսկ կառավարության դեմ բողոքի ակցիա կազմակերպեց, սակայն անօգուտ: Ու չի բացառվում՝ Թամրազյանի հեռանալն ու զայրույթը նաև սրանով պայմանավորված լինի. չի կարողանում իր ռեկտորին անցկացնել: Թամրազյանը նաև տապալել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին գահընկեց անելու գործընթացը. մայիսից մինչև օրս նրա ազատման որոշումն ընդունվեց միայն երեկ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2508 | 0
Facebook