Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Նախարարը կողմ է ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիաներին․ ի՞նչ սպասել. «Ժողովուրդ»

09:30, չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
Նախարարը կողմ է ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիաներին․ ի՞նչ սպասել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա:

Բանն այն է, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել համալսարանի դասախոսական կազմի անդամները, նաև ուսանողներ, որոնց պահանջներից մեկն էլ համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի հաստատումն է: Սակայն, մեր տեղեկություններով, դասախոսական անձնակազմը որոշել է՝ եթե Գալոյանի ընտրությունը հաստատվի, ապա իրենք կդադարեցնեն գործադուլները: Հաստատումը, սակայն, դժվար թե շուտ լինի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ չնայած հուլիսի 17-ին համալսարանի խորհուրդը ընտրել էր Դիանա Գալոյանին, սակայն մինչև այժմ այդ որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված չէ, իսկ ինչպես հայտնի է, Գալոյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թեկնածուն է եղել:

Ավելին՝ տարբեր տեղեկությունների համաձայն՝ նախարարը կողմ է այս բողոքի ակցիաներին և օրեր առաջ հանդիպել էր համալսարանի դասախոսական անձնակազմի հետ և ասել՝ չի առարկի, եթե ցույց կազմակերպվի: Միևնույն ժամանակ դասախոսները երեկ շեշտում էին, որ իրենց պահանջը քաղաքական չէ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
1542 | 0
Facebook