Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեք ուժերին կհաջողվի՞ հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել». լրագրողները՝ «Իմ քայլի» պատգամավորին

10:45, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Երեք ուժերին կհաջողվի՞ հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել». լրագրողները՝ «Իմ քայլի» պատգամավորին

ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներն իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ կհաջողվի՞ երեք ուժերին հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել իրենց շուրջ, թե՞ ոչ: «Ցանկացած անձ իրավունք ունի ազատ հավաքներ հրավիրել՝ պահպանելով օրենսդրական պահանջները: Կանխատեսումներ անել՝ կհաջողվի, չի հաջողվի, ժամանակավրեպ ու անիմաստ եմ համարում... Դժգոհություններ հանրության շրջանում իհարկե կան, չեն կարող չլինել, իսկ ծավալը լուրջ եմ գնահատում, թե՞ ոչ, մեզ համար ցանկացած դժգոհություն կարևոր է, բայց չեմ կարծում՝ դա մեծ ծավալներ ունի»,- ասաց Գրիգորյանը:

3170 | 0
Facebook