Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը կհամալրի կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկը. ՌԴ ԱՆ

13:30, կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը կհամալրի կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկը. ՌԴ ԱՆ

Նոր կորոնավիրուսային վարակի բուժման համար պատվաստանյութը՝ «Ֆավիպիրավիրը», շուտով կներառվի կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ցանկում, հայտարարել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

«Մոտ ժամանակներս «Ֆավիպիրավիրը» կընդգրկվի կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ցանկում, որից հետո դեղամիջոցի առավելագույն գները կգրանցվեն՝ հաստատված մեթոդաբանության համաձայն»,- ասել է Կուզնեցովը։

«Արեպլիվիր» դեղամիջոցը Ռուսաստանում պաշտոնապես հաստատվել է հունիսին: Այն Ճապոնիայում մշակված «Ֆավիպիրավիր» դեղամիջոցի անալոգն է, որն օգտագործվում է COVID-19-ի բուժման համար:

«Պրոմոմեդ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Մլադենցևն ավելի վաղ հայտարարել էր, որ «Արեպլիվիրի» գինը կկազմի 12320 ռուբլի:

4992 | 0
Facebook