Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աճուրդի է հանվել տիրանոզավրի կմախք

22:50, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Աճուրդի է հանվել տիրանոզավրի կմախք

Մանհեթենի Christie's աճուրդի տանը աճուրդի է հանվել տիրանոզավրի կմախք, հայտնում է The New York Times-ը: Սա դինոզավրի ամենաամբողջական կմախքներից մեկն է, որը բաղկացած է 188 ոսկորից:

Սիրողական հնագետ Սթեն Սեքրիսոնն այն հատնաբերել է 1987 թվականին՝ Հարավային Դակոտայում իրականացված պեղումների ժամանակ: Փորձագետների գնահատականներով՝ տիրանոզավրը կշռել է 7-8 տոննա, իսկ նրա ատամները 27 սմ-ից ավելի երկարություն են ունեցել:

1997 թվականին կմախքն աճուրդով վաճառվել է Չիկագոյում գտնվող՝ Ֆիլդայի բնական գիտությունների թանգարանին 8,36 միլիոն դոլարով: Առաջիկա աճուրդում այս գումարն, ամենայն հավանականությամբ, կգերազանցվի:

13622 | 0
Facebook