Ինչպես արդեն հայտնել էինք, Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց՝ ընդդեմ նախկին համայնքապետի: Ավագանու անդամի խոսքով՝ այս պահին համայնքապետի լիազորություններն իրականացնում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալը, սակայն նախկին համայնքապետը հրաժարվում է վայր դնել լիազորությունները և նույնիսկ ունի սեփական կնիք:
«Ունենք գյուղապետ, որը ապտեկայի շենքը վերցրել ա ու իրան սարքել ա գյուղապետարան, թղթեր ա պեչատում, տալիս ա ժողովրդին, ասում ա՝ ես գյուղապետ եմ: Ոչ մեկս չգիտենք՝ էդ լիազորություններն իրան ո՞վ ա տվել, ինքնակա՞մ ա անում…»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եղեգնուտ համայնքի ավագանու անդամը: