Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիպրոսն արգելափակում է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ․ #Bloomberg

13:30, հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2020 թ.
Կիպրոսն արգելափակում է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ․ #Bloomberg

Կիպրոսն արգելափակել է Եվրոմիության կողմից Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունումը, հայտնել է Bloomberg-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ Կիպրոսը չի համաձայնել Մինսկի նկատմամբ առաջարկված միջոցներին՝ ձգտելով ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ներառել թուրքական յոթ ընկերությունների, որոնք մասնակցել են Կիպրոսի տնտեսական գոտում բնական գազի արդյունահանման աշխատանքներին: Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունման համար անհրաժեշտ է Եվրոմիության բոլոր՝ 27 երկրների համաձայնությունը։

Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն արդար և ազատ չեն, ինչպես նաև հրաժարվել է ճանաչել դրանց արդյունքները: Բացի այդ, Եվրոմիության առաջնորդները պայմանավորվել են առանձին պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ՝ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար: Բելառուս 30 պաշտոնյաների համար մուտքի արգելք են սահմանել Էստոնիան, Լատվիան և Լիտվան:

8977 | 0
Facebook