Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ֆլեշի Բարսեղի բիզնեսները ծաղկում են

12:15, երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2020 թ.
Ֆլեշի Բարսեղի բիզնեսները ծաղկում են

Վերջին օրերին համացանցում ակտիվացել են զրույցներն այն մասին, որ օլիգարխ, Ֆլեշի Բարսեղ մականվամբ հայտնի Բարսեղ Բեգլարյանի բիզնեսները նկատելիորեն ծաղկում են։
     Հանրության աչքից չի վրիպել «Ֆլեշ» բենզալցակայանների ավելացումը Երևանում և մարզերում։ Ասում են, որ Բարսեղ Բեգլարյանին պատկանող բենզալցակայանների թիվը վերջին ամիսներին ավելացել է մոտ 20-ով։ Ըստ լուրերի՝ նա ոչ թե կառուցում է նոր բենզալցակայաններ, այլ գնում է արդեն գոյություն ունեցողները։ Ընդ որում ձեռք է բերում առավել հայտնի անվամբ և տեղակայմամբ բենզալցակայաններ, որոնք այլ ցանցերի մաս չեն կազմում։ Բ․ Բեգլարյանի վերջին ձեռքբերումներից մեկը Կենդանաբանական այգու հարևանությամբ գործող «Արաքս» բենզալցակայանն է։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ Բարսեղ Բեգլարյանը փորձում է դառնալ Հայաստանի համար ռազմավարական նշանակության վառելանյութ ներկրող և իրացնող, որի հետ «խաղ անել» իշխանությունները չեն համարձակվի։ Ասում են նաև, որ հանրության մի ստվար զանգված էլ այն կարծիքին է, թե Ֆլեշի Բարսեղն իր դեմ սկսված և արագ կարճված դատական գործողությունների ընթացքում լեզու է գտել իշխանությունների հետ ու նրա բիզնեսների համար իշխանությունը կանաչ լույս է վառել։
     Հիշեցման կարգող տեղեկացնենք ընթերցողին, որ Ֆլեշի Բարսեղին են պատկանում Արարատ բանկը, Արարատ ռեզորթ հյուրանոցների ցանցը և Արարատ ապրանքանիշի տակ գործող մի շարք այլ ընկերություններ։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
49609 | 0
Facebook