Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան դադարեցնում է բոլոր կապերը Բելառուսի հետ

11:25, ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ.
Ուկրաինան դադարեցնում է բոլոր կապերը Բելառուսի հետ

Ուկրաինայի ու Բելառուսի նախագահների միջև շփումներ չկան ու առաջիկայում ծրագրված չեն, այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարը: Դմիտրի Կուլեբան նշել է, որ երկրների միջև կապերը կվերականգնվեն, երբ Կիևը համոզված լինի, որ ստեղծված իրավիճակը չի վտանգի Ուկրաինայի վարկանիշը: «Ընտրություններից հետո երկու երկրների նախագահների միջև շփում չի եղել: Ուկրաինայի նախագահը կարծիք էր հայտնել Բելառուսում նոր ընտրությունների անհրաժեշտության մասին»,- ասել է Կուլեբան:

Հիշեցնենք՝ Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին կարծիք էր հայտնել, որ «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է պետության ղեկավարի նոր ընտրություններ անցկացնի, որպեսզի հանդարտեցնի ժողովրդին և ցրի ավելի վաղ հրապարակված արդյունքների վերաբերյալ բոլորի կասկածները»:

5658 | 0
Facebook