Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը պատմել է՝ ինչ վիճակում է կորոնավիրուսի դեմ պատվաստում ընդունած դուստրը

00:30, ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ.
Պուտինը պատմել է՝ ինչ վիճակում է կորոնավիրուսի դեմ պատվաստում ընդունած դուստրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումից հետո իրեն լավ է զգում։ Այս մասին հայտարարել է երկրի ղեկավարը՝ «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
     «Այսօր մեր մասնագետների համար միանգամայն ակնհայտ է, որ այդ պատվաստանյութը ձևավորում է կայուն իմունիտետ, ի հայտ են գալիս հակամարմիններ, ինչպես իմ դստեր մոտ են հայտնվել։ Եվ նա լավ է, փառք Աստծո, աղջիկս իրեն լավ է զգում»,- ասել է Պուտինը։
     Նա նաև նշել է, որ աղջիկը պատվաստանյութի փորձարկմանը մասնակցել է որպես կամավոր և չի խորհրդակցել իր հետ: Պուտինը հավելել է, որ դա նրան հարկավոր է եղել՝ «հաշվի առնելով իր մասնագիտությունը»:
     Հարցին, թե արդյոք դա նրա այն աղջիկն է, ով զբաղվում է «կենսաբժշկական գործերով», Պուտինը պատասխանել է. «Դե, նա շփվում է մեծ թվով մարդկանց հետ և, իհարկե, նորմալ աշխատելու համար պետք է իրեն պաշտպանված զգա»:
     Ինչպես հաղորդվել է, կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը Ռուսաստանը գրանցել է օգոստոսի 11-ին:

8015 | 0
Facebook