Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսները վերջապես գիտակցել են, որ բելառուսներն առանձին ժողովուրդ են

23:35, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Ռուսները վերջապես գիտակցել են, որ բելառուսներն առանձին ժողովուրդ են

Ընտրություններից հետո բողոքի ակցիաների և գործադուլների շնորհիվ շատ ռուսներ վերջապես հասկացել են, որ Բելառուսն ինքնիշխան երկիր է: Եվ նրա ժողովուրդն էլ ռուսներ չեն, կարծում է Իվան Պրեոբրաժենսկին։
     Դեռ վերջերս Ռուսաստանում շատերը բելառուսներին համարում էին «նույն ռուսները», որոնք պատահաբար հայտնվել են առանձին պետությունում, որը գոյություն ունի միայն Ալեքսանդր Լուկաշենկոյի հեղինակության շնորհիվ: Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ երկիրը, հնարավոր է, գոյություն ունի ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս իր բազմամյա կառավարչի կամքի, ով սկսել է զենքով սպառնալ իր համաքաղաքացիներին։
     Բելառուսների ապագան մշուշոտ է, բայց մի խնդիր նրանք հաստատ արդեն լուծել են։ Չնայած այն հանգամանքին, որ Բելառուսի Հանրապետության ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչվել Է Ռուսաստանի կողմից տարիներ առաջ, վերջինը հասկացավ և իսկապես ընդունեց դա միայն հիմա: Բելառուսներից շատերը խոսում են ռուսերեն, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք մեկ ժողովուրդ են:
     Բելառուսը վերջապես լուծեց «հետաձգված ինքնիշխանության խնդիրը»։ Նա իր անկախությունը չի նվաճել 1991 թ-ի պայքարում։ Ուստի տարիներ շարունակ, կարծես, մոտ չի էլ եղել դրան, ինչը թույլ է տվել Լուկաշենկոյին սեփականաշնորհել երկրի ինքնիշխանությունը: Սակայն այժմ անկախությունը պաշտպանում է հենց ժողովուրդը։ Եվ այժմ երկրի ղեկավարը Ռուսաստանից հրավիրում է խորհրդականների և զենքով սպառնում իր ժողովրդին՝ առանձնացնելով իրեն երկրից։
     Բելառուսը՝ այլ ոչ թե Բելառուսիան, հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում։ Կարելի է ասել, որ միջին ռուսի մտավոր քարտեզում Բելառուսը հենց նոր է առաջացել։ Մինչ Լուկաշենկոն խոսում էր այն մասին, որ «ինքնիշխանությունը շահութաբեր է», հասկանալի էր, որ խոսքը Բելառուսի նախագահի անձնական նախագծի մասին է: Նույնիսկ Կրեմլը չի ցանկանում ուղարկել ոստիկանության հատուկ ուժեր կամ զինվորականներ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում բողոքի ցույցերը ճնշելու համար: Քանի որ գիտի՝ դրանով նա կվանի հարևան ժողովրդին, իսկ դա նշանակում է, որ հեռանկարում՝ նաև պետությանը։
     Ինչ վերաբերում է անձամբ Լուկաշենկոյին, ապա Մոսկվան կամ հատուկ ճնշում է նրան, կամ չի կարողանում օգնել: Գրեթե մեկ շաբաթ բելառուսներին վախեցրել են նրանով, որ Լուկաշենկոյին օգնելու համար Ռուսաստանը լավագույն կադրերն է ուղարկել՝ քարոզիչներ և քաղտեխնոլոգներ։ Նաև, որ երկիր են ժամանել ռուսական հատուկ ծառայությունները՝ ԱԴԾ հատուկ ինքնաթիռներով։ Բելառուսական հեռուստատեսությունը խոսել է ռուսական Առաջին ալիքին հատուկ լեզվով: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, երկիրը հսկում են ռուսները։
     Լուկաշենկոն զենքով՝ այս պատկերը նրա ոչ ադեկվատության գագաթնակետն է. սարսափելի և միաժամանակ խղճուկ ծաղրածու՝ ինքնաձիգով:

Լուկաշենկոն՝ ինքնաձիգով զինված
Լուկաշենկոն՝ ինքնաձիգով զինված
«Համաժողովրդական ընտրված նախագահ», որն իր համաքաղաքացիներին «առնետ» է անվանում։ 15-ամյա որդին էլ՝ Կոլյան, զրահաբաճկոնով ու զենքով՝ նիստերի դատարկ դահլիճում։
Լուկաշենկոյի 15-ամյա որդին
Լուկաշենկոյի 15-ամյա որդին

     Ուղղաթիռից դուրս գալու ժամանակ չլիցքավորված ինքնաձիգը դեռ «կանոնադրության համաձայն» է՝, ինչպես հավանաբար սովորեցրել են Բելառուսի կառավարչին ԿԳԲ սահմանապահ ստորաբաժանումներում ծառայության ժամանակ։ Լուկաշենկոյից վատ այդ դերը կարող էր կատարել միայն մեկ այլ դիկտատոր՝ Աուգուստո Պինոչետը, եթե փորձեր հեռուստատեսային ներկայացման մեջ խաղալ Սալվադոր Ալենդեն։
     Տեսախցիկի առաջ զենքով հայտնվելը ավելի շուտ, անվստահության զգացողությունն է սեփական հնարավորությունների, եթե ոչ հուսահատության։ Գեներալներն իրենք են բռնում զենքն ու գնում մարտի, երբ կորցնում են իրենց զինվորների հանդեպ հավատը։ Ահա թե ուր է հասցրել Լուկաշենկոյին կրեմլյան «օգնությունը»։ Իսկ բելառուսները բողոքի ակցիաների միջոցով կարողացել են վերադարձնել երկրի երկարամյա ղեկավարի կողմից նախկինում սեփականաշնորհված ինքնիշխանությունը։ Թեև բողոքի ակցիաները հաղթելու համար միայն դա, իհարկե, բավարար չէ։

6706 | 0
Facebook