Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Բրնձի չարաշահումը մահացու վտանգ է պարունակում

03:05, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Բրնձի չարաշահումը մահացու վտանգ է պարունակում

Բրնձի օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդություններից մահվան բարձր ռիսկի հետ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science of the Total Environment ամսագրում:
     Մանչեսթերի և Սալֆորդի համալսարանների գիտնականները վերլուծել են Անգլիայի և Ուելսի բնակիչների տվյալները և գնահատել նրանց օրգանիզմի վրա բրնձի կանոնավոր օգտագործման ազդեցությունը: Պարզվել է, որ մթերքի սիրահարների 25%-ը, որոնք առողջական խնդիրներ ունեն, սրտանոթային հիվանդություններից մահացության ավելի բարձր ռիսկի են ենթարկվում:
     Հետազոտողները պարզել են, որ բրնձի օգտագործումից առողջության համար բարձր ռիսկը կազմում է մոտ 6%: Ինչպես նշում են մասնագետները, բրինձը կարող է մկնդեղ կուտակել, որն այնուհետև հայտնվում է մարդու օրգանիզմում: Նրանց գնահատմամբ, այս տարրի երկարատև օգտագործումը՝ նույնիսկ փոքր չափաբաժնով, վտանգավոր է սրտի և անոթների համար, կապված է նաև հազարավոր վաղաժամ մահերի հետ:
     Հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տվել բրնձի սիրահարներին իրենց սննդակարգը փոխարինել այլ հացահատիկներով, ինչպես նաև ընտրել բրնձի տարբեր տեսակներ, ինչպիսիք են բասմաթին կամ հղկված բրինձը:

24119 | 1
Facebook