Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկ ամսում մահացել են Լարի Քինգի երկու զավակները

16:10, շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ.
Մեկ ամսում մահացել են Լարի Քինգի երկու զավակները

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգի հինգ երեխաներից երկուսը մահացել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Նախ մահացել է Քինգի 65-ամյա որդին՝ Էնդին, իսկ անցած հինգշաբթի՝ 51-ամյա Չայա Քինգը, որը պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ։ Էնդին որդեգրված էր: Նրա մահվան պատճառը դեռևս չի հաղորդվել։
     2019-ին 86-ամյա հեռուստահաղորդավարը գտնվում էր մահվան շեմին․ նա ծանր ինսուլտ էր տարել։
     Նշենք, որ «Լարի Քինգ» հեռուստաշոուն, որը փակվեց 2010-ին, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ հեռուստաշոու, որն անընդմեջ վարել է նույն անձը։
     Իր կարիերայի ընթացքում Քինգն ավելի քան 50 հազար հարցազրույց է անցկացրել քաղաքական գործիչների, շոու բիզնեսի աստղերի և հայտնի այլ մարդկանց հետ:

11086 | 0
Facebook