Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիայից եկող վտանգը չեզոքացված չէ». Կարեն Հովհաննիսյան

00:05, կիրակի, 23 օգոստոսի, 2020 թ.
«Թուրքիայից եկող վտանգը չեզոքացված չէ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան էլ զարմանալի լինի, մեր տարածաշրջանում Հայաստանը Թուրքիային զսպող միակ կենսական պետությունն է։
     Եթե դիտարկենք Թուրքիայի վարքը, ապա կտեսնենք, թե նա ինչ անհեթեթ պատճառաբանություններով է հարևան երկրներ զորք մտցնում, կամ մարտական վիճակի բերում։ Հարևան և ոչ մի երկրներից էլ Թուրքիայի համար իրական վտանգ ներկայացնող չկա։ Եթե կա հիմախնդիր, ապա հենց հայ-ադրբեջանական հիմնախնդիրն է, որտեղ կարծես թե հենց Ադրբեջանի կողմն է բռնել Թուրքիան, սակայն չի կարողանում գործել այնպես, ինչպես իր հարևան մյուս պետությունների դեպքում։

Թուրքիայի համար սովորական բնույթ կրող սահմաններ խախտելը, ինքնագործունեությամբ զբաղվելն այլ պետության սահմաններից ներս, չի աշխատում հենց մեր դեպքում։ Նա ՀՀ սահմաններին մոտենում է շատ զգուշությամբ։ Սակայն Թուրքիայից եկող վտանգը չեզոքացված չէ։ Այսօր Թուրքիան փոխել է իր մոտեցումները, նա ցանկանում է Նախիջևանում հաստատել լիակատար թուրքական իշխանություն, իսկ Ադրբեջանը տանել ամբողջությամբ թուրքական ուղիղ կառավարման տակ դրածո ղեկավարով։ Կհաջողվի արդյո՞ք Թուրքիային իրականացնել առանց ռազմական առճակատման գնալ տարածաշրջանում ազդեցության ընդլայնման, կարծում եմ՝ ոչ։ Ոչ, քանի որ այս բարդ և կարևոր տարածաշրջանում Թուրքիան փորձում է խցկվել միայնակ, սակայն ՌԴ-ի և Իրանի կողմից այն դիտարկվում է, որպես ՆԱՏՕ-ի անդամ։
     Թուրքիայի իշխանական կուլիսներում շատ են քննարկում, որ ՆԱՏՕ-ի հանգամանքը կապել է իրենց ձեռքերը, բայց չէն էլ կարող որևէ հակաքայլ անել, քանի որ դա կլինի Թուրքիայի վերջը»։

5229 | 0
Facebook