Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն՝ Բելառուսի տարածք ռուսական զինտեխնիկայի ներթափանցման լուրերի մասին

23:15, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն՝ Բելառուսի տարածք ռուսական զինտեխնիկայի ներթափանցման լուրերի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԶԼՄ-ները փորձում են որպես ռուսական սպառազինություն ներկայացնել բելառուսական տեխնիկան, որը շարժվել է դեպի երկրի արևմտյան սահման:
     Ավելի վաղ հանրապետության ղեկավարը հայտարարել է դեպի արևմտյան սահման զորքերի տեղափոխման և բանակի մարտական պատրաստվածության բարձրացման մասին:
     Բելառուսի նախագահը պատմել է, որ համացանցում սկսել են լուրեր հրապարակել, որ երկրի տարածքում, իբր, հայտնվել են արտասահմանցի վարձկաններ, ինչպես նաև Ռուսաստանից բերված ռազմական տեխնիկա: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այդ տեղեկությունները «ֆեյք» են և ապատեղեկատվություն։
     «Հրապարակել են՝ չհասկանալով, որ դրանք բելառուսական ԲՏՌ-ներ են, ոչ թե ռուսական։ Եվ որ դրանք շարժվում էին արևմտյան սահմանի ուղղությամբ, երբ մենք որոշում ընդունեցինք, որ մենք պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկենք արևմուտքում պետական ինքնիշխանության և անկախության, պետական սահմանի պաշտպանության համար»,– հստակեցրել է Բելառուսի ղեկավարը: Նա նաև հավելել է՝ «այլ պետություններից ոչ ոք Բելառուսի տարածքում չկա»:

6499 | 0
Facebook