Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալիի նախագահը հրաժարական է տվել

10:00, չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2020 թ.
Մալիի նախագահը հրաժարական է տվել

Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել ապստամբների կողմից ձերբակալվելուց ժամեր անց, գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալիում ապստամբները ձերբակալել են նախագահին ու վարչապետին:

«Որոշել եմ վայր դնել իմ լիազորությունները։ Ես չեմ ցանկանում, որ իմ իշխանությունը պահելու համար արյուն թափվի»,- ասել է նախագահը՝ իր հեռուստաուղերձում:

4951 | 0
Facebook