Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալիում ապստամբները ձերբակալել են նախագահին ու վարչապետին

22:15, երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ.
Մալիում ապստամբները ձերբակալել են նախագահին ու վարչապետին

Մալիում ապստամբ զինվորականները պնդում են, որ ձերբակալել են երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքարին ու վարչապետ Բուբու Սիսսեին: Այս մասին հատնում է Frans Press-ը:

Ավելի վաղ տեղական ու արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Մալիի մայրաքաղաք Բամակոյի մոտակայքում գտնվող ռազմական բազայում ապստամբություն է բարձրացել: Ապստամբները ձերբակալել են մի շարք նախարարների ու բարձրաստիճան սպաների:

«Մենք կարող ենք ասել, որ նախագահը և վարչապետը մեր վերահսկողության տակ են: Մենք նրանց ձերբակալել ենք նախագահական առանձնատանը: Նախագահին ու վարչապետին այս պահին զրահամեքենայով տանում են Կատի»,- գործակալությանը հայտնել է ապստամբների ներկայացուցիչը:

Կատիի շրջանում գտվող ռազմական բազայում է երկուշաբթի օրը բարձրացել ապստամբությունը:

10980 | 0
Facebook