Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շաքի գյուղի մոտակա դաշտում սմերչ տեսակի հրթիռ է հայտնաբերվել

10:45, երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ.
Շաքի գյուղի մոտակա դաշտում սմերչ տեսակի հրթիռ է հայտնաբերվել

Օգոստոսի 14-ին` ժամը 17:58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել,
     որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
     Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
     Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր)
     տեսակի հրթիռ:
     Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից
     սահմանվել է հերթապահություն։
     Հայտնաբերված զինամթերքը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։

5550 | 0
Facebook