«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սասնա Ծռերի» նկատմամբ վճիռը կայացնելիս դատարանը պետք է անդրադառնա նաև արարքի մոտիվացիային... Իսկ մոտիվացիան մի խումբ կոռուպցիոներների կողմից պետության զավթման դեմ պայքարն էր։
Չնայած, մեր սիրելի ԱԺ-ի անգործության պատճառով առ այսօր պետության զավթումը որևէ տեղ ամրագրված չի։
Դե ինչ, կեցցե՜ մեր Ազգային ժողովը։
Կեցցե՜ն նաև վեթինգից խույս տված մեր արդարադատության համակարգը և այդ համակարգին վեթինգից փրկող պաշտոնյաները»։