ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, այսօր ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ դիմելով արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանին ասաց, որ տարբեր միջոցառումներին մասնակցության սահմանափակումները պետք է դարձնել մինչև 60 անձ, այսօր հայտարարված 40-ի փոխարեն:
«Կարելի ա անել 60 հոգի, կամ կարելի ա անել 60 հոգի մենակ հարսանիքների դեպքում, որովհետև պարզ ա լինելու` մարդիկ հարսանիք են անում, թե` ուտուշ-խմուշ: Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են ու չեն կարողանում ամուսնանալ»,- ասաց Միքայելյանը` հավելելով, որ այդկերպ նաև աշխատատեղեր կբացվեն քաղաքացիների համար:
Պարետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց, որ առաջիկայում, եթե վարակվածության դեպքերն ավելի նվազեն, հնարավոր է լինեն նմանատիպ մեղմացումներ:
Հիշեցնենք՝ կառավարությունն այսօր հավանություն տվեց 2020թ․ մարտի 16-ին հայտարարված ու մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17։00-ից 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00-ը ներառյալ երկարաձգելու որոշմանը, որի համաձայն ընտանեկան արարողությունների և ժամանացային բնույթի միջոցառումներ կազմակերպելու անցկացնելու և մասնակցելու սահմանափակումները. թույլատրվում է ոչ ավելի քան 40 անձնանց մասնակցությունը: