The Beatles լեգենդար ռոք խումբը փլուզվել է «ընտանեկան վեճի» պատճառով, պատմել է խմբի ստեղծողներից Փոլ Մաքքարթնին:
Բրիտանական GQ-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ երկար ժամանակ անհանգստացած է եղել այն պատճառով, որ երկրպագուները իրեն մեղադրել են խմբի փլուզման մեջ: Ընդ որում, նա ընդգծել է, որ սխալ է այն կարծիքը, թե The Beatles-ի երաժիշտներն ատել են միմյանց:
«Հիմա ես հասկանում եմ, որ մենք ընտանիք ենք եղել, իսկ ընտանիքներում երբեմն վիճում են։ Երբ ընտանիքի որոշ անդամներ ցանկանում են մի բան, իսկ մյուսները՝ այլ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ փլուզումը տեղի է ունեցել նման վեճերից մեկից հետո»,- նշել է Մաքքարթնին։
The Beatles խումբը հիմնադրվել է 1960-ին, փլուզվել՝ 1970-ին, որից հետո խմբի մասնակիցները սկսել են սոլո կարիերա։ Խումբը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության զարգացման վրա։
«Լիվերպուլյան քառյակի» կազմում էին Փոլ Մաքքարթնին, Ջոն Լենոնը, Ջորջ Հարիսոնը, Ռինգո Սթարը:
2001-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունվարի 16-ը սահմանել Է The Beatles-ի համաշխարհային օր։