Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկում քրեական գործեր են հարուցվել․ ցուցարարներին սպառնում է 8-15 տարի ազատազրկում

15:00, երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.
Մինսկում քրեական գործեր են հարուցվել․ ցուցարարներին սպառնում է 8-15 տարի ազատազրկում

Բելառուսի Քննչական կոմիտեն հայտնում է, որ հարուցվել են քրեական գործեր Մինսկում և այլ քաղաքներում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և զանգվածային անկարգություններ հրահրելու կապակցությամբ, գրում է Интерфакс-ը:

«Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել ներքին գործերի մարմինների աշխատակիցների նկատմամբ անկարգությունների ու բռնությունների փաստերի առթիվ»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը։ Ապստամբությունների մասին քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ առավելագույնը 15 տարի ժամկետով:

5175 | 0
Facebook