Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

Կորոնավիրուսով վարակման 200 և մահվան 8 նոր դեպք

11:05, շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 200 և մահվան 8 նոր դեպք

Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40185 դեպք, որոնցից 32395-ն` առողջացած, 785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 174438 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 200 նոր դեպք և 387 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

| | |
2792 | 0
Facebook
COMMENT.am