Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանն ու Եգիպտոսը կիսում են ծովը՝ «աղբարկղ նետելով» թուրք-լիբիական հուշագիրը

12:35, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
Հունաստանն ու Եգիպտոսը կիսում են ծովը՝ «աղբարկղ նետելով» թուրք-լիբիական հուշագիրը

Կահիրեում ստորագրվել է Հունաստանի և Եգիպտոսի միջև ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է Euronews-ը։
     Համաձայնագիրը ստորագրել են Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրին։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ համաձայնագիրը կազմել է երկկողմ հարցերի լուծման ավելի լայն ռազմավարության մասը, որը կօգնի ստեղծել դաշինքներ երրորդ կողմերի հետ` շարունակելով զարգացնել ազգային շահերը, որոնք հիմնված են միջազգային իրավունքի փոխադարձ հարգանքի վրա: Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասն այս կապակցությամբ նշել է, որ «համաձայնագրի ստորագրումից հետո գոյություն չունեցող թուրք-լիբիական հուշագիրը հայտնվել է այնտեղ, որտեղ պետք է լիներ հենց սկզբից՝ աղբարկղում: Այս համաձայնագիրը կնքվել է միջազգային իրավունքի շրջանակներում: Այն հարգում է միջազգային և ծովային օրենսդրության դրույթները ու բարիդրացիական հարաբերությունները»։ Անկարան անմիջապես արձագանքել է այս համաձայնագրին։ Թուրքիայի ԱԳՆ հայտնել է, որ Հունաստանի ու Լիբիայի միջև ծովային սահմաններ գոյություն չունեն, իսկ այս համաձայնագրում Թուրքիայի համար տեղ չկա, պայմանագրում նշված տարածքը պատկանում է թուրքական մայրցամաքային տարածքին:

Հունաստանն ու Եգիպտոսը կիսում են ծովը՝ «աղբարկղ նետելով» թուրք-լիբիական հուշագիրը
7714 | 0
Facebook