Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոռուպցիա՞. չէ, ի՞նչ եք ասում». Թեհմինա Վարդանյան

15:30, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
«Կոռուպցիա՞. չէ, ի՞նչ եք ասում». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու այս իշխանությունը դեռ տեղ ունի խոսելու կոռուպցիայից, խնամի-ծանոթ-բարեկամ փոխկապակցվածությունից, թալանից ու, որ ամենակարևորն է, նամուսից: Այո, նամուսից, որովհետև նկատվում է վերջինիս իսպառ բացակայություն:

Այս նյութում ամենևին կարևոր չէ` «Ռաֆֆաելլո» են ուտում, «Բելոչկա», թե՞ հաց ու պանրով բրդուճ, կարևորը, թե ումի՞ց է համայնքը պատվիրում, ո՞վ է այդ նորահայտ միանձնյա կազմակերպությունը:

Կոռուպցիա՞: Չէ, ի՞նչ եք ասում: Մեր կարգին քաղաքապետը անկարգ բաներ իր կյանքում չի անում: Ամենաօրինապահ ու ազնիվ մարդն է` սկսած դեռ պրոդյուսեր-դերասան ժամանակներին հարկերը բարեխիղճ վճարելուց, մինչև մեր օրեր` նամուսով ու տքնաջան աշխատելուց»:

4374 | 3
Facebook